211652_close_icon
views-count4235 դիտում article-date 23:20 24-01-2021

Վահրամ Աթանեսյան. Նոյեմբերի 9-ի երեկոյան Երասխի մոտ ՌԴ ԶՈՒ ուղղաթիռի՝ Նախիջևանի տարածքից խոցումից հինգ րոպե անց Բաքվի մոտ «անհայտ ծագման» հրթիռ է պայթել

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել. «Բոլոր նրանց, ովքեր ասում են, որ Ռուսաստանը մինչ նոյեմբերի 10-ը փորձել է դադարեցնել պատերազմը, բայց Իլհամը չի համաձայնել կամ Նիկոլն է մերժել: Նոյեմբերի 9-ի երեկոյան Երասխի մոտ ՌԴ ԶՈՒ ուղղաթիռի՝ Նախիջևանի տարածքից խոցումից հինգ րոպե անց Բաքվին կպած Խրդալան քաղաքի աղբանոց-պարապուտում «անհայտ ծագման» հրթիռ է պայթել: Ադրբեջանի պաշտոնական վարկածով՝ այն արձակել են Հայաստանից և իրենց ՀՕՊ միջոցներին հաջողվել է չեզոքացնել Բաքվի կենտրոնին ուղղված ավերիչ հարվածը: Ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, որ հրթիռն արձակվել է ՌԴ Կասպյան նավատորմիղի նավերից մեկից, և դա պատերազմը դադարեցնելու պարտադրանքի ցուցադրում էր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր