ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ղեկավարության հերթական սուտը. «Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել»
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.
«Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը»։