211652_close_icon
views-count2093 դիտում article-date 17:57 24-01-2021

Թուրքիան իր արևելյան սահմանին նման տեխնիկական բնութագրով զորավարժություն անցկացնելու պրակտիկա չի ունեցել. Ռազմագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարսի զորավարժությունների տեխնակակն բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է։ Ընդ որում, սա ոչ թե բլից կրիգի նմանվող է, այլ երկարաժամկետ ռազմական գործողությանը բնորոշ զորավարժություն է։ Չնայած այն բանին, որ զորավարժությունները համարվում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, բայց այն ավելի շատ կարելի է համարել թուրք-նախիջևանյան , քանի որ միայն Նախիջևանում տեղակայաված կայազորն է մասնակցում։ Ադրբեջանում որքան էլ փորձեն ներկայացնել թուրք-ադրբեջանական, միևնույն է թուրքական մամուլն այն ներկայացնում է թուրք-նախիջևանյան։ Թուրքիան իր արևելյան սահմանին նման տեխնիկական բնութագրով զորավարժություն անցկացնելու պրակտիկա չի ունեցել։ Ճիշտ է նախկինում ևս անցկացվել են զորավարժություններ, բայց բացառապես եղել է հետևակի , կամ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ և Բաքվից ժամանաց ԶՈՒ-երի ներգրավվմամբ։ Բավականին ուշագրավ նկուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր