211652_close_icon
views-count2330 դիտում article-date 13:56 01-01-2023

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելու մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները կմասնակցեն Հայաստանում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորավարժություններին։

Հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։

«Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժություններ»,- ասվում է զեկույցում։

Նմանատիպ նյութեր