211652_close_icon
views-count2798 դիտում article-date 05:51 23-01-2021

«Մղձավանջ հիշեցնող ներկան մի դրական բան այնուամենայնիվ ունի». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մղձավանջ հիշեցնող ներկան մի դրական բան այնուամենայնիվ ունի. աչքերդ բացվում են, մարդկանց իրական դեմքը պարզվում է, ինքնամաքրվում է իրականությունը։ Օրինակ «ստիպված» ես լինում պատմություն վերընթերցել, վիճակագրական ճշտումներ անել, տարբեր կարծիքների հիման վրա ընկալել իրականությունը, հասկանալ կյանքի հարվածները, փորձել գտնել բացվող հնարավորությունները, ինչպես նաև մարդկանց ու նրանց արժեքային ընկալումների քննություն անել։ Ասեմ շնորհակալություն կյանքի այս մի դասի համար էլ մի պարզ օրինակի վրա։ Բոլոր նրանց, ում թվում է, թե ալիևը կոռուպցիաի դեմ է պայքարել 2016-ից հետո, ու հիմա ադրբեջանն էլ կոռումպացված դիկատատուրա չի և դրա համար է Արցախի Հանրապետության 75% -ն օկուպացրել, Շուշին ու Հադրութն էլ հետը վերցրել, քանի որ իր նմանները պատրաստ էին հանձնել, հիշեցնեմ, որ իր նմանները ժամանակին կռիվ էին տալիս Արցախի հանրապետությունը ճանաչման համար իր իսկ նկարագրած կոռումպացված իշխանությունների օրոք, բայց չգիտես ինչու 44 օր ծպտուն չհանեցին չկոռումպացվածները, որ դա անեին գոնե պատերազմի օրերին։ Թե՞ բաժին ունեիք, հանձնելու ծրագրեր կամ բարեկամներ պաշտոններում նշանակելու։ Հիասթափություններ ապրել եմ կյանքում շատ, բայց երբ հարցը հայրենիքի կորստի հետ է առնչվում, էլ հիասթափության տեղ չկա. նողկանք է` ամբողջ էությամբ: Կյանքում հրապարակավ հայհոյած չկամ: Հիմա հայհոյում եմ: Ամենավերջին բառերով: Փոքր, բայց իբր չկոռումպացված, Հայաստան հրամցնողներին»:

Նմանատիպ նյութեր