Արցախում որևէ մեկը պատրաստ չէ որևէ սանտիմետր զիջելուն. Թևան Պողոսյան
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը թեև անցավ որոշակի լարված սպասումների պայմաններում, բայց սա աննախադեպ իրավիճակ չէ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 10-ին` Մոսկվայում նախագահներ Պուտինի ու Սարգսյանի հանդիպումներին, հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` վերհիշելով կազանյան կամ քիվեսթյան հանդիպումների ժամանակ Հայաստանում ու Արցախում տիրող մթնոլորտը:
«1997 թվականին էլ կային լարված իրավիճակներ … Այսինքն` այստեղ խնդիրն այն է, թե որքանով ենք մենք ներքին հարցերում ամուր»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նա հիմա գտնվում է Ստեփանակերտում, եղել է նաև առաջնագծում և ծանոթանալով այնտեղ տարվող աշխատանքներին` հասկացել է, որ այնտեղ ոչ մեկը պատրաստ չէ որևէ սանտիմետր զիջելուն:
«Դեռ հակառակը, կենտրոնացնում և ուժեղացնում են սահմանները՝ ամրապնդում, հասարակությունը պատրաստվում է ցանկացած սցենարի»,- ասաց Թևան Պողոսյանը: