211652_close_icon
views-count981 դիտում article-date 09:21 22-01-2021

ԱՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԱԻՊԾ-ն և ոստիկանությունը ՆԳ նախարարության մեջ միավորելուն

Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ հրավիրել է նիստ: Քննարկվել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը: ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը ներկայացրեց ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Արցախի Հնարապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Նախարարը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին: Օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացութուն՝ 1 դեմ և 4 կողմ քվեարկության արդյունքով: Օրակարգի 2-րդ հարցը «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:ավարտից հետո: Օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո: Օրինագիծը ներկայացրել և դրա վերաբերյալ պարզաբանումներ է տվել կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը: Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ 5 կողմ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն:

Նմանատիպ նյութեր