ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նոր անդամի թեկնածությանը
Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Օրակարգում «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» հարցն էր:
Գլխադասային հանձնաժողովի անդամները Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Խաչատրյանի կենսագրական տվյալները և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկատվությունն ուսումասիրելուց հետո հավանություն են տվել նրա թեկնածությունը ԱԺ հերթական նիստում քննարկելուն: