211652_close_icon
views-count1448 դիտում article-date 23:28 21-01-2021

Մերկելը հաստատել է, որ չի մասնակցելու 2021 թվականի ընտրություններին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ որպես քաղաքական գործիչ չի մասնակցելու 2021 թվականի ընտրություններին: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20210121/merkel-1594002823.html]«ria.ru»[/url] գործակալությունը: «Կառավարության ձևավորման շուրջ վերջերս կայացած բանավեճի տեսանկյունից ես կցանկանայի, որ Գերմանիայի հաջորդ կառավարությունը գերարագ կազմվեր: Բայց 2017 թվականին ես նույնպես ցանկանում էի դա, սակայն այն մի փոքր ավելի երկար տևեց: Բայց ... ես այլևս չեմ մասնակցի որևէ քաղաքական ենթատեքստով»,-ասել է Մերկելը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր 2021 թվականի ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մասին:

Նմանատիպ նյութեր