9694 դիտում
22:37 11-06-2018
Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի 2020 թվականի ընտրություններին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բակո Սահակյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
«Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: 2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ»,- ասել է Բակո Սահակյանը:
Նա հավելել է, որ սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: «Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի եւ նախագահի, եւ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- հայտարարել է Արցախի նախագահը:
Նմանատիպ նյութեր
5102 դիտում
10:06 12-06-2018
Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի ընտրություններին․ Մադրիդյան ծուղակը չկա․ «Ժամանակ»
4520 դիտում
16:20 30-11-2019
Տալիս եմ իմ համաձայնությունը մասնակցելու 2020-ին Արցախի նախագահական ընտրություններին. Վիտալի Բալասանյան
Այս բաժնից
418 դիտում
18:38 01-05-2024
Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդ
403 դիտում
18:26 01-05-2024
Թուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին
613 դիտում
14:59 01-05-2024
Անկարան պատուհասել են ջրհեղեղները