211652_close_icon
views-count1243 դիտում article-date 10:28 21-01-2021

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին ը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վաղարշակ Հարությունյանը շրջել է զորամասի շենք շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Զորամասի հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, ինչպես նաև նախատեսվող համալրումների մասին: Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զորքերի և, մասնավորապես, հատուկ ջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը: Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում:

Նմանատիպ նյութեր