ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ հունվարի 19-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վերջինս չի արձագանքում Ադրբեջանի նախագահի վիրավորանքներին, սպառնալիքներին, որոնք ուղղված են Հայաստանի, հայ ժողովրդի եւ անձամբ իր հասցեին։
«Ինչո՞ւ Ձեր կողմից ավելի հուժկու պատասխան չի հնչում»,- հարցրեց ԲՀԿ-ականը։«Կա մի ոսկե կանոն, երբ որեւէ իրավիճակում տեղի է ունենում պատանդառություն եւ որեւէ տեղ դու ունես պատանդ, եւ այդ պատանդ պահած կողմը ինչ-որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետեւյալն է, որ այնպիսի վարքագիծ դրսեւորել, որ պատանդների անվտանգությունը կասկածի տակ չդրվի։
Այսօր մենք անձնական հարթության հարց չենք քննարկում, մենք այսօր խոսում ենք գերիների վերադարձի մասին, բայց նույնքան կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր գերիների անվտանգությունը այնքանով՝ ինչքանով հնարավոր է ստեղծված պայմաններում։
Ինչ վերաբերվում է քաղաքական եւ դիվանագիտական հատվածին, ապա այդ հատվածներով անհրաժեշտ պատասխանները անհրաժեշտ տեղում եւ անհրաժեշտ ձեւով հնչել են»,- ի պատասխան ասաց վարչապետ Փաշինյանը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Փաշինյանը բացահայտեց, թե ինչու չի պատասխանում Ալիևի նվաստացումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2021.01.20 22:28



Տեսանյութ
