«Շիրակի» ֆուտբոլիստ Լևոն Դարբինյանը հարցազրույց է տվեկ ակումբի մամուլի ծառայությանը:
-Լևո՛ն, որոշակի դադարից հետո վերադարձել ես հարազատ ակումբ, ի՞նչ զգացողություններ ունես։
-Իհարկե, շատ ուրախ եմ վերադառնալու համար, որովհետև «Շիրակը» իմ տունն է։-17 տարեկանում նշեցիր նորամուտդ «Շիրակի» հիմնական կազմում, կարո՞ղ ես հիշել այդ օրը։
-Այո, իհարկե։ Այդ օրը խաղում էինք «Գանձասար-Կապանի» հետ։ Ինձ համար շատ ուրախալի օր էր, որովհետև «Շիրակում» պարապող բոլոր ֆուտբոլիստների համար երազանք է խաղալ «Շիրակի» հիմնական կազմում։ Ինձ համար ևս դա երազանք էր ու այդ օրը այն կատարվեց։
-Մեր ակումբը շեշտը դնում է երիտասարդ ֆուտբոլիստների և հատկապես մեր ակադեմիայի սաների վրա, արդյոք դա ավելացնո՞ւմ է քո մոտիվացիան։
– Այո, իհարկե։ Հայաստանում մեծ պրոբլեմ է երիտասարդների չխաղալը և բոլոր թիմերում է այդպես։ Շատ ուրախ եմ, որ իմ հարազատ ակումբում երիտասարդներին սկսել են շատ վստահել և դա, իհարկե, մոտիվացնող է։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Լևոն Դարբինյան․ «Շիրակն» իմ տունն է
2021.01.20 20:56


