Եվրոպայի Լիգա. Այսօր «Շիրակն» ու ««Ալաշկերտը» պատասխան հանդիպումները կանցկացնեն
Այսօր Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հանդես եկող հայկական երկու ակումբները պատասխան հանդիպումներն են անցկացնում:
Նախ, Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ կընդունի շվեդական ԱԻԿ-ին: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է ԱԻԿ-ի հաղթանակով՝ 2:0
Հանդիպումը կմեկնարկի ժամը 16:30-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում:
Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ Արմենիա TV-ի եթերում
Իսկ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երևանի «Ալաշկերտը» կընդունի ղազախական «Կայրաթին»:
Առաջին հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Կայրաթի»:
Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ Հանրային Հեռուստատեսության եթերում