5830 դիտում
16:27 20-01-2021
Խմբակցությունից դուրս եկած պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները. Գեւորգ Դանիելյան
Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է, երբ խմբակցությունը հավատարիմ է մնում իր նախընտրական ծրագրին, սակայն միանգամայն օրինաչափ է, երբ վերջինս արմատապես վերանայում է կողմնորոշումները կամ լրջագույն հարցերում պարզապես մատնվում անգործության։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր խմբակցությունից դուրս գալու դեպքում պահպանվում է միայն քվեարկության իրավունքը, ապա դա կատարյալ անհեթեթություն է։
Պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները, անգամ կարող է մնալ նույն մշտական հանձնաժողովի կազմում, եթե համամասնությունը չի խախտվում, կամ թափուր տեղ լինելու դեպքում, լինել մեկ այլ մշտական հանձնաժողովի անդամ։
Ավելին, հենց խմբակցությունը կդադարի գոյություն ունենալ, եթե պատգամավորները դուրս գան կազմից»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է, երբ խմբակցությունը հավատարիմ է...
Posted by Gevorg Danielyan on 2021 թ. հունվարի 19, երեքշաբթի
Նմանատիպ նյութեր
774 դիտում
14:58 05-07-2022
Դուք շարունակեք բոլոր ձախողումների միակ պատճառը համարել Սահմանադրությունը, այդպես ապահով է. Գեւորգ Դանիելյան
2749 դիտում
12:31 26-10-2018
Արմեն Ռուստամյանը բացառում է, որ կաշառքի մեջ մեղադրվող պատգամավորը կարող է լինել ՀՅԴ խմբակցությունից
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
769 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ