211652_close_icon
views-count2725 դիտում article-date 12:31 26-10-2018

Արմեն Ռուստամյանը բացառում է, որ կաշառքի մեջ մեղադրվող պատգամավորը կարող է լինել ՀՅԴ խմբակցությունից

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ պատգամավորն, ում նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, կարող է լինել իրենց խմբակցությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ ճեպազրույցում: Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատգամավորներից մեկի նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցված: Նա նշել էլ , որ դա արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս է՝ իրենց ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին են սպասում այլ երկրից: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ որ պատասխանը գա, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է: «Ես ամբողջությամբ բացառում եմ, որ պատգամավորն, ում դեմ քրեական գործի մասին հայտարարվել է, ՀՅԴ-ից է: Գործընթացներն արդեն տեղի են ունենում: Բնականոն ընթացք պետք է լինի, որևէ պատգամավոր չպետք է մտածի, որ իր անձեռնմխելիությամբ պատսպարված է »,-ասաց Ռուստամյանը: Ռուստամյանը հավաստիացրեց, որ իրենք երբեք չենք խոչընդոտի, որ քննությունը պատշաճ իրականացվի: Խմբակցության ղեկավարը նշեց, որ քանի որ վարչապետի պաշտոնակատարն այդ պատգամավորի անունը չտվեց, ինքը ևս կխուսափի դրանից:

Նմանատիպ նյութեր