211652_close_icon
views-count1254 դիտում article-date 16:36 20-01-2021

Թրամփի վարչակազմի վերջին ժամերին ԱՄՆ-ը և Թուրքիան «աղետալի» համաձայնագիր են ստորագրել մշակութային սեփականության մասին

Պաշտոնավարման վերջին ժամերին Թրամփի վարչակազմը ստորագրել է ԱՄՆ-Թուրքիա աղետալի փոխըմբռնման հուշագիր, որը, ANCA-ի համաձայն, Թուրքիային օրինական իրավունքներ է տալիս տարածաշրջանի բնիկների և այլ փոքրամասնությունների կրոնական-մշակութային հսկայական ժառանգության նկատմամբ: Տեղեկացնում է [url=https://armtimes.com/hy/article/204740?fbclid=IwAR1jS-4D4nQBkHV8BnWbkbXYbaHHynxsJmM4Rp8LWGy7Zcg9tmzux4zLpuc]armtimes.com [/url]-ը։ Այս անխոհեմ քայլին խիստ հակադրվել էին ANCA-ն, Հելլենիկ ամերիկյան առաջնորդության խորհուրդը և IDC-ն (Ի պաշտպանություն քրիստոնյաների): Ինչպես փոխանցում է [url=https://zartonkmedia.com/]Zartonk Media[/url]-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը, երկկողմ հուշագրի ամբողջական տեքստը հետևյալն է. «Այսօր Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյը երկկողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որը պաշտպանում է թուրքական մշակութային ունեցվածքը: Այս համաձայնագիրը Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների տևական աշխատանքի օրինակ է մշակութային արժեքների վաճառքի դեմ պայքարի և ժառանգական իրերի պահպանման ուղղությամբ՝ թույլ տալով ԱՄՆ-ին ներմուծման սահմանափակումներ սահմանել Թուրքիայի մշակութային արժեքների որոշակի կատեգորիաների վրա: Համաձայնագիրը նաև թույլ է տալիս ԱՄՆ իրավապահ մարմիններին Թուրքիա վերադարձնել անօրինական շահագործման / վաճառքի ենթարկված մշակութային օբյեկտները՝ միաժամանակ խթանելով թուրքական մշակութային ժառանգության փոխանակումը ԱՄՆ հաստատությունների հետ: Բացի այդ՝ դա ցույց է տալիս մեր հարգանքը Թուրքիայի երկարամյա կրոնական, էթնիկական և մշակութային բազմազանության նկատմամբ: Միացյալ Նահանգները անսասան է ամբողջ աշխարհում մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու, ինչպես նաև մշակութային արժեքների առևտուրը սահմանափակելու իր պարտավորության մեջ, որը հաճախ օգտագործվում է ահաբեկչական և հանցավոր ցանցերի ֆինանսավորման համար: Թուրքիայի հետ մշակութային ունեցվածքի մասին այս համաձայնագիրը բանակցվել է Պետդեպարտամենտի կողմից՝ ԱՄՆ օրենքի համաձայն, որն իրականացնում է 1970 թ. «Միջոցի մասին» կոնվենցիան՝ մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելման և կանխարգելման միջոցների մասին: ԱՄՆ-ն աշխարհի երկրների հետ ունի մշակութային գույքի պայմանագրեր, ինչպես նաև Իրաքից, Սիրիայից և Եմենից մշակութային արժեքների արտահանման արտակարգ ներկրման սահմանափակումներ»:

Նմանատիպ նյութեր