211652_close_icon
views-count27875 դիտում article-date 09:23 12-11-2020

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Արցախում համատեղ կենտրոն ստեղծելու մասին․ «Ամերիկայի ձայն»

Թուրքիան և Ռուսաստանը նոյեմբերի 11-ին համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման գործընթացը համակարգող համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5657203.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նույնպես մասնակցելու է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն Թուրքիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան՝ պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտնել է, որ Թուրքիան դիտորդներ է ուղարկելու, այլ ոչ թե խաղաղապահներ: Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմը հայտարարվեց երեքշաբթի օրը՝ ավարտելով տարածաշրջանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի մարտերը: Էրդողանը նաև ասել է, որ Ռուսաստանի ռազմական պատվիրակությունը գալու է Անկարա: Ըստ նրա՝ պատվիրակությունը կժամանի այս շաբաթ՝ որոշելու մոնիտորինգի ճանապարհային քարտեզը և Հայաստանի դուրսբերման ժամանակացույցը:

Նմանատիպ նյութեր