Թուրքիան և Ռուսաստանը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կարող են ստորագրել
Անկարայի և Մոսկվայի միջև կարող է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրվել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Դա կլինի իր ձևի մեջ յուրօրինակ համաձայնագիր»,-մեջբերում է Ria Novosti-ն թուրք նախարարի խոսքը:
Ներկա պահին Թուրքիայի միայն 16 ձեռնարկություններ ունեն Ռուսաստան միս արտահանելու թույլտվություն: