1592 դիտում
15:24 20-01-2021
Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները
Արցախի պետական համալսարանի բոլոր ուսանողների 2020-2021 ուսումնական տարվա վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից, այս մասին Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հունվարի 20-ին բուհի գիտական խորհրդի անդամների հետ նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը:
«Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի ուսանողների ուսման վարձավճարների հարցին` երկրի ղեկավարը հայտարարել է, որ Արցախի կառավարությունը կփոխհատուցի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի՝ առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների վարձավճարները: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմի հարցերին` անդրադառնալով նախապատերազմյան, պատերազմական իրողություններին, հետևանքներին, բնակչության անվտանգությանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մյուս ոլորտներին, դրանց զարգացման տեսլականին ու անելիքներին: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Հարությունյանին` հանդիպումը համարելով սպասված և անհրաժեշտ»,- հայտնում են Արցախի պետական համալսարանից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի կազմի հետ Արցախի Հանրապետության...
Опубликовано Արցախի Պետական Համալսարան Artsakh State University Среда, 20 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
1145 դիտում
15:25 22-10-2015
Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները
1048 դիտում
16:16 23-11-2023
Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ից տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»