«Կառավարությունը 50%-ով կփոխհատուցի գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները»,բայց այդքան շուտ ոգևորվել պետք չէ: Հովհաննես Խաչատրյան
ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարությունը 50%-ով կփոխհատուցի գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները»,բայց այդքան շուտ ոգևորվել պետք չէ:
Հիմա կուրախանան,կասեն տեսա՜ք կառավարությումը հետ չմնաց Վրաստանից,Նիկոլը մտածում է իր ժողովրդի մասին:Սակայն այս ամենը հերթական մանիպուլացիոն որոշումն է,որ ընդունելու է կառավարությունը այսօրվա նիստում:Ուրեմն տեսեք նրանք ոչ թե փոխանցում են բոլորի վարձավճարները այլ`այն սպառողների,որոնց փետրվար ամսվա,կրկնում եմ`փետրվար ամսվա, գազի վճարը չի´ գերազանցել 10հզ դրամը,իսկ էլեկտրաէներգիան 5հզ դրամը:
Սա ուղղակի աբսուրդ է,ոնց կարող է փետրվար ամսին,այդ ձմռան օրերին մարդկանց վճարները չհատեն 10հզ դրամի շեմը:Ասեմ իմանաք նաև այս որոշումից կօգտվեն այն քաղաքացիները,որոնք ուղղակի այդ ընթացքում,բացակայել են հանրապետությունից կամ ապրում են միայնակ:
ՀԳ դուք դեռ վճարեք չաշխատունակ մարդկանց աշխատավարձերը,նոր գոնե այսպիսի պլինտուզից ցածր մակարդակի որոշումներ կայացրեք»։