211652_close_icon
views-count1867 դիտում article-date 10:56 20-01-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 165 221 է, մահվան դեպքերինը՝ 3757

Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 221-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3016 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հունվարի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 741 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3757-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 357 է, ընդհանուր առողջացածներինը՝ 153 857, փաստացի բուժվողներինը՝ 7607 (մեկ օրում նվազել է 64-ով): Մեկ օրում արվել է 2028 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 628 405 թեստ:

Նմանատիպ նյութեր