1736 դիտում
11:12 22-01-2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 183, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 165 711 է, մահվան դեպքերինը՝ 3774
Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 183 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 711-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3030 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 744 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3774-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 213 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 259, փաստացի բուժվողներինը՝ 7678 (մեկ օրում նվազել է 41-ով): Մեկ օրում արվել է 2042 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 632 646 թեստ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
940 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
715 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ