211652_close_icon
views-count42388 դիտում article-date 19:52 18-01-2021

Ճիվաղների ձեռքը հասավ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր թանգարանին. գողացել են արծաթափայլ եղևնիներ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր,Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից կատարած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ թանգարանի աշխատակիցները նկատել են, որ հուշահամալիրի գլխավոր մուտքի աստիճանների կենտրոնական հատվածից հատման եղանակով գողացել են արծաթափայլ եղևնիներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկանությունում արդեն թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանի կողմից գրություն է ուղարկվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր