ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է երկրից Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի արտաքսման մասին: Այս մասին գրում է ria.ru գործակալությունը:
Դիվանագիտական գերատեսչությունը կանչել է Նիդեռլանդների գործերով ժամանակավոր հավատարմատար Յոոստ Ռեյնտեսին և վճռական բողոք ներկայացրել երկու ռուս դիվանագետներին անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ:«Այս ոչ բարեկամական և սադրիչ քայլը, ինչպես նաև հակառուսական հիստերիայի նոր շրջափուլը, որը կազմակերպվել է Հաագայի կողմից իշխանամետ լրատվամիջոցների միջոցով, ցույց են տվել հոլանդական իշխանական շրջանակներում ողջամտության բացակայությունն ու ռուս-հոլանդական հարաբերություններում իրական խնդիրների անհասկացողությունը, դրանց հետագա խաթարմանը նպաստելու կանխամտածված միտումը»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Այսպիսով, Մոսկվան, առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով, որոշել է արտաքսել Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի: Նրանք ստիպված կլինեն լքել Ռուսաստանը 2 շաբաթվա ընթացքում:
Դեկտեմբերի սկզբին Նիդեռլանդների իշխանությունները 2 ռուս դիվանագետի մեղադրել էին լրտեսության համար և նրանց անցանկալի անձ էին հայտարարել: Նիդեռլանդներում պնդում էին, որ ռուսների դիվանագիտական կարգավիճակը քողարկում էր, իրականում նրանք արտաքին հետախուզական ծառայության սպաներ էին:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել են Ռուսաստանի դեսպանությունում, հոլանդական կողմը չի ներկայացրել որևէ ապացույց դիվանագետների անօրինական գործողությունների վերաբերյալ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է երկրից Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի արտաքսման մասին
2021.01.18 17:13

