211652_close_icon
views-count85045 դիտում article-date 16:33 18-01-2021

Արտառոց դեպք Արմավիրի բանտում․ կալանավորված անձը 2 անգամ աղմուկ է բարձրացրել, թե՝ «ուր որ է էթում եմ, ինձ շտապ տեղափոխեք հիվանդանոց»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Գիշերը ժամը 04։30-ի սահմաններում Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ․Մ․-ն «հայ-հարայ է գցել», թե իր ինքնազգացողությունը վատացել է այն աստիճան, որ հնարավոր է մահանա։ Ու պահանջել է, որպեսզի իրեն շտապ տեղափոխեն հիվանդանոց։ Քրեակատարողական հիմնարկի ծառայողները նրան տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց, որտեղ բժիշկների կողմից պատշաճ հետազոտման ենթարկվելուց հետո պարզվել է, որ նա առողջական ոչ մի խնդիր չունի, որից հետո նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Որոշ ժամանակ անց Տ․Մ․-ն դարձյալ աղմուկ է բարձրացնում, թե՝ «ուր որ է՝ էթում եմ», Վաղարշապատի հիվանդանոցում լավ չեն հետազոտել։ Այս անգամ նրան տեղափոխում են Երևանի ամենաբարձրակարգ հիվանդանոցներից մեկը, որտեղ ամենաժամանակակից բուժսարքավորումներով հետազոտման է ենթարկվում, որտեղ էլ հաստատվում է, որ ոչ մի առողջական խնդիր նա չունի։ Արդեն Երևանից վերադառնալիս, քրեակատողական հիմնարկի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նա իր հետ կասկածելի իրեր է տեղափոխում բանտ, որտեղ էլ երբ փորձում են նրան ենթարկել անձնական խուզարկության, նա չի ենթարկվում բանտի աշխատակիցների օրինական պահանջներին ու դեռևս անհայտ ճանապարհով իրեն փոխանցված և գոտկատեղում թաքցված փաթեթը աննկատ նետում է հատակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նետված փաթեթում հայտնաբերվում է ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.0 և 3.02 գրամ քաշերով 2 առանձնացված փաթեթ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ կեսից ավելին լցված թմրամիջոց ներարկելու համար նախատեսված, անհիդրիդ հիշեցնող թափանցիկ լուծույթով: Միևնույն ժամանակ հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել վերոնշյալ կալանավորված անձի խուցը, ինչի արդյունքում հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, wi-fi սարք և USB լար։ Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր