20369 դիտում
12:51 18-01-2021
Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են 27-ամյա վարորդի BMW ու 25-ամյա վարորդի Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73․2 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Յարալյանի վարած BMW մակնիշի 87 МТ 778 համարանիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Վալտեր Ղարագյոզյանի վարած Mercedes մակնիշի 35 ММ 293 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Յարալյանի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Արա Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպք վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+