211652_close_icon
views-count2185 դիտում article-date 12:24 18-01-2021

ՌԴ-ն Թուրքիային սահմանակից սիրիական նահանգում լրացուցիչ ուժեր է կուտակում

Ռուսաստանը լրացուցիչ դիրքեր է տեղադրում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեքե նահանգում: Թուրքիային սահմանակից շրջանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության լրացուցիչ ուժեր են կուտակվում: Այս մասին գրում է [url=https://topwar.ru/179112-rossija-razvorachivaet-dopolnitelnyj-posty-v-prigranichnoj-s-turciej-provincii-sirii.html?fbclid=IwAR1PegS7pgReYf2GVUPG96C5rB5qyd--APeqPXQFyj-Q4ydDQtpylgd0RFA]«Военное Обозрение»[/url] կայքը: Ըստ ռուս-սիրիական համատեղ դիտակետի ավագ, մայոր Դմիտրի Սունցովի՝ շուրջ 300 ռազմական ոստիկան է տեղակայվում Հասեքեում՝ Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ դիրքեր կազմակերպելու համար: Հիմնական նպատակն է վերահսկել հրադադարի ռեժիմը և կայունացնել իրավիճակը: «Մեր ստորաբաժանումը հասել է Հասեքե նահանգի համատեղ դիտակետերից մեկը: Հիմնական խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտության սրման նվազեցմանը: Մեր զինծառայողները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաև ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը»,-նշել է Սունցովը: Այս պահին նահանգ է ժամանել ռազմական ոստիկանության առաջին ստորաբաժանումը, առաջիկայում ևս մի քանիսը կմիանան դրան: Ստորաբաժանումներում ներառված է միայն Սիրիայում աշխատանքներ կատարելու փորձ ունեցող պատրաստված ռազմական անձնակազմ:

Նմանատիպ նյութեր