Կամերունը լրացուցիչ ուժեր կտրամադրի՝ «Բոկո Հարամ»-ի դեմ պայքարի նպատակով
Կամերունը լրացուցիչ՝ 2,5 հազար զինծառայող կտրամադրի՝ «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման դեմ պայքարի նպատակով: Կամերունի զինծառայողները կընդգրկվեն հարավաֆրիկյան հանրապետությունների զորամիավորման մեջ, որի նպատակը ծայրահեղականների դեմ մարտնչելն է:
Հիշեցնենք Նիգերիայում ակտիվ գործում է «Բոկո Հարամ» խմբավորումը, որը ցանկանում են երկրում շարիաթի օրենքներ հաստատել: Զինյալների հարձակումների զոհ են դառնում հիմնականում խաղաղ բնակիչները: