Քանի օր է COVID-19-ով հիվանդը համարվում վարակիչ․ ԱՀԿ-ն պարզաբանում է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ռուսաստանում ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը [url=https://rg.ru/]«Российская газета»[/url]-ին տված հարցազրույցում հստակեցրել է, թե քանի օր է COVID-19-ով հիվանդը վարակիչ մնում: Մասնագետը բացատրեց, որ խոսքը կենդանի վիրուսը տարածողների մասին է:
«Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ հիվանդների մեծ մասը վարակիչ է ախտանիշերի ի հայտ գալուց հետո մոտ 8-9 օր», - ասաց Վույնովիչը:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ծանր վարակիչ հիվանդների մոտ այս վարակիչ շրջանը կարող է ավելի երկար լինել: