211652_close_icon
views-count1447 դիտում article-date 09:37 18-01-2021

Երաժշտարվեստի ներկայացուցիչները Հայոց բանակի օրը կշնորհավորեն բարեգործական համերգով

Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների հիշատակը վառ պահելու նպատակով երգարվեստի մի խումբ գործիչներ հանդես կգան բարեգործական համերգով: Համերգը տեղի կունենա հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյին ռազմահայրենասիրական սիրված կատարումներով հանդես կգան Նարե Գևորգյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Ղևոնդյանը, Գայա Արզումանյանը, Ավո Ադամյանը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Մանչը, Անետ Աղաբեկյանը, Սաս Շախպարյանն ու Արշակ Ստեփանյանը և այլք։ Հասույթը առանձին ֆինանսական աջակցության տեսքով կտրամադրվի պատերազմից վերադարձած և վերականգնողական բուժում ստացած սոցիալապես անապահով զինվորների ընտանիքներին: Համերգային երեկոն կյանքի կկոչվի «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի աշխատակազմի նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր