Արցախում հայտնի «Եղնիկներ» զորամասում նշվեց Հայոց բանակի օրն ու Հայոց բանակի գիշերը. առյուծ տղերքը 24 ժամ պահում են հող-հայրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պատմական Արցախի հյուսիսում գտնվող Շահումյանի տարածաշրջանի մի մասը գտնվում է ադրբեջանական պետության հսկողության ներքո, իսկ մյուսը՝ մերօրյա Արցախի Մարտակերտի շրջանի կազմում: Հենց այդտեղ՝ հայկական կողմի դիրքապահների թիկունքում է գտնվում խիստ կտրտված ռելիեֆ և դժվարանցանելի ճանապարհներ ունեցող «Եղնիկներ»-ի զորամասը, որը կազմված է մի քանի ստորաբաժանումներից: Ցանկացած բանիմաց և գիտակից մարդու համար էլ պարզ է, որ այստեղ սահմանային կրքերը երբեք չեն հանդարտվում և որ ծառայությունն այստեղ պատասխանատու և բարդ է միշտ ու միշտ և անգամ՝ տոն օրերին:
Հայոց բանակի օրը՝ Հունվարի 28-ը, զորամասում սկսվեց սովորականի նման: Հունվարի 27-ի երեկոյան անվանականչն ու ստուգումները անցան բնականոն հունով, որից հետո զինվորներն անցան իրենց երկար սպասված հանգստին: Կեսգիշերը նույնպես դիմավորեցին առանց անակնկալների և յուրահատկությունների:
Հունվարի 28-ը, սակայն, իր մեջ դրական անակնկալ էր պարունակում: Առավոտյան շարահրապարակում գտնվողներին ողջունեց ու իր ուղերձով դիմեց հրամանատարական անձնակազմը, իսկ ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին ու սպաներին պարգևատրեց պետական և հասարարական կառույցների փոխանցած պարգևներով, որոնք նախատեսված էին հատկապես Ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի