5626 դիտում
23:36 04-05-2016
Կոմիտասի անվան ազգային քառյակը հանդես կգա բարեգործական համերգով. գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը
Մայիսի 12-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը, որից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը:
Համերգի ընթացքում կհնչեն Պ. Չայկովսկու N2, Ս. Սարգսյանի Է. Միրզոյանին նվիրված և Է. Հովհաննիսյանի N3 կվարտետները:
Կոմիտասի անվան քառյակը հիմնադրվել է 1924 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի /1-ին ջութակ/, Լևոն Օհանջանյանի /2-րդ ջութակ/, Միքայել Տերյանի /ալտ/ և Սարգիս Ասլամազյանի /թավջութակ/ նախաձեռնությամբ: Քառյակի երաժիշտներից յուրաքանչյուրի կատարողականությունը աչքի է ընկնում անհատականությամբ և ինքնատիպությամբ. միևնույն ժամանակ նրանք անքակտելիորեն կապված են և լրացնում են միմյանց՝ կազմելով օրգանական ամբողջություն: Քառյակի պատմության ընթացքում նրա կազմը բազմիցս փոփոխվել է, այնուհանդերձ` անսամբլի նվագը միշտ առանձնացել է բարձր պրոֆեսիոնալիզմով:
Նշենք, որ Կոմիտասի անվան ազգային քառյակի ներկայիս կազմում ընդգրկված են Էդուարդ Թադևոսյանը /1-ին ջութակ/, Սյուզի Երիցյանը /2-րդ ջութակ/, Ալեքսանդր Կոսեմյանը /ալտ/, Հասմիկ Վարդանյանը /թավջութակ/: Քառյակի նվագացանկն ընդգրկում է Կոմիտասի երգերի մշակումները, հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների նշանակալից երկերը:
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
14:41 24-03-2022
Կոմիտասի անվան ազգային քառյակը միանում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնին
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը