211652_close_icon
views-count2433 դիտում article-date 20:09 16-01-2021

«Մեր տղան լավ է». պատգամավորը տեսակցել է օրերս թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինվորին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ այսօր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում տեսակցել է օրեր առաջ հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Վարդան Կիրակոսյանին: «Մեր տղան լավ է, վիրահատությունն անցել է բարեհաջող, և վիճակը կայուն է։ Վարդանը վստահեցրեց՝ տրամադրությունը բարձր է, ապաքինվելուն պես կշարունակի մարտական ծառայությունը։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր զինվորներին»,- գրել է պատգամավորը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր