Սուրեն Պապիկյանը տեսակցել է Ադրբեջան հարձակման հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին, տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ և ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։ ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի Հայաստան՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը։ ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին առայժմ խոսք չկա։