Մոսկվայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել
Մոսկվայի օդանավակայանները ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ են հետաձգել ու չեղարկել: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210116/reys-1593311393.html]ria.ru[/url]-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 11:54-ին «Վնուկովո» օդանավակայանում 3 չվերթ հետաձգվել է, 2-ը` կասեցվել, «Դոմոդեդովո»-ում 11 չվերթ հետաձգվել է, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում 4 չվերթ հետաձգվել է, 3-ը` չեղարկվել:
Շաբաթ օրը Մոսկվայում սպասվում է 15 աստիճան ցուրտ և ուժեղ ձյուն, քամու ուժգնացում ու ցածր մթնոլորտային ճնշում: