211652_close_icon
views-count1771 դիտում article-date 11:40 16-01-2021

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է գրեթե 12%-ով

Ըստ 2020 թվականի տվյալների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում կազմել է 2 671 545 750 ԱՄՆ դոլար, ինչը 11,6% -ով պակաս է 2019 թվականի ցուցանիշից: Այս մասին հայտնում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով պետական մաքսային կոմիտեի տվյալները: Ըստ այդմ՝ 2020 թվականին Ռուսաստանի հետ առևտրային գործառնությունները կազմել են Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրի շրջանառության 10,92% -ը: Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն ադրբեջանական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 709 մլն 390.07 հազար ԱՄՆ դոլար (նվազել է 3,1%-ով): Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի արտահանման 5,16% -ը բաժին է ընկել Ռուսաստանին մատակարարվող ապրանքներին: Ռուսական արտադրանքի ներմուծումը Ադրբեջան 2020 թվականին կազմել է 1 միլիարդ 962 միլիոն 155,68 հազար ԱՄՆ դոլար (նվազել է 14,3%-ով): Ադրբեջան ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալում Ռուսաստանից մատակարարումների բաժինը կազմել է 16,76%: Այսպիսով, ըստ Պետական մաքսային կոմիտեի, Ադրբեջանի բացասական հաշվեկշիռը Ռուսաստանի Դաշնության հետ արտահանման-ներմուծման հարաբերություններում 2020 թվականին կազմել է 1 մլրդ 252 մլն 765,61 հազ. ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր