211652_close_icon
views-count10750 դիտում article-date 12:27 14-01-2021

Ոչ թե կարիք ունեցող վիրավոր քաղաքացին է գնալու, գա նախարարություն, այլ նախարարությունն ինքն է գնալու կարիքները գնահատելու. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր որոշեց փոփոխություններ անել բժշկասոցիալական կարգում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն: Նա նշեց, որ գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը: Նիկոլ Փաշինյանն հավելեց. «Փոփոխությամբ նաև ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում, գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքն է գնում, կարիքները գնահատում, ժամանակին այս թեմայով քննարկում ենք ունեցել»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր