211652_close_icon
views-count13093 դիտում article-date 10:16 04-10-2020

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիները. Առողջապահության նախարարություն

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխել ենք հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջպահության նխարարությունը: Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը: Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո: Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր