Ազգային հետազոտական միջուկային համալսարանի «МИФИ» գիտնականների կողմից ինքնավար համակարգերի «տեսողությունն» ապահովող առաջին ռուսական միկրոէլեկտրոնային ընդունիչն է մշակվել։ Նրանց կարծիքով, նոր տարրի օգտագործումը կարագացնի լիովին ինքնավար անվտանգ տրանսպորտի ներդրումը: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից: Գրում է РИА Новости-ն։
Տեխնիկական տեսողության համակարգերը, որոնք օգտագործում են ռադիոյի և օպտիկական ազդանշանների վերլուծությունները, այսօր հնարավորություն են տալիս ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին զգալ շրջապատը գրեթե նույնքան լավ, որքան մարդը։
Նման համակարգերի առանցքային փոխանցիչ տարր է հանդիսանում, այսպես կոչված, ռադիոուղի - ընդունիչը, կամ սենսորը, որը թույլ է տալիս ընդունել, փոխանցել և ուժեղացնել ազդանշանները։ Այս տեսակի մի քանի ընդունիչներից բաղկացած համակարգն էլ ձևավորում է ինքնավար համակարգերի «տեսողությունը»:
Այս տեսակի ժամանակակից ընդունիչի առաջին ռուսական նմուշը մշակվել է «МИФИ» գիտնականների կողմից։ Նրանց խոսքերով, նոր տարրը մեկ բյուրեղի վրա միավորում է միանգամից մի քանի բաղադրիչ, ինչը զգալիորեն պարզեցնում և նվազեցնում է տեխնիկական «տեսողության» նոր համակարգերի ստեղծման ծախսերը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ռուս գիտնականների նոր մշակումը կբարելավի ինքնավար մեքենաների «տեսողությունը»
2021.01.14 11:59


Twitter
Вконтакте
Одноклассники
