Դեռահասի հոգեկան առողջությունը կբարելավի սպորտը, այլ ոչ դեղերը. գիտնականներ
Գիտնականների պնդմամբ՝ անչափահասների 23-40%-ը տառապում է ուժեղ սթրեսից և դեպրեսիայից: Ուսումնասիրություններ են կատարվել, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք դպրոցում սպորտով զբաղվելը կարող է բարերար ազդեցություն թողնել երիտասարդ տղաների և աղջիկների հոգեկան առողջության վրա:
Science Daily-ին գրում է, որ 12-17 տարեկան այն երեխաները, ովքեր դպրոցում սպորտով են զբաղվում, շատ ավելի քիչ են ենթակա սթրեսի: Իսկ ցանկացած սպորտաձևի թողած դրական ազդեցությունը պահպանվում է առնվազն 4 տարի:
Թեստին մասնակցել է Կանադայի 10 դպրոցների 850 դպրոցական, ովքեր զբաղվում էին ֆուտբոլով, բասկետբոլով, վոլեյբոլով, թեթև ատլետիկայով, մարմնամարզությամբ: 4 տարի անց գնահատվել է նրանց հոգեկան վիճակը. Պարզվել է, որ ովքեր զբաղվել են սպորտով, նրանց մոտ սթրեսային վիճակ շատ քիչ է եղել, ինչը հակառակն է գնահատվել այն դպրոցականների մոտ, ովքեր ոչ մի սպորտաձևով չեն զբաղվել:
«Սպորտը յուրահատուկ ջերմ սոցիալական միջավայր է ստեղծում և դրականորեն ազդում նրանց հոգեկան վիճակի վրա: Սպորտն ազդում է հիշողության վրա, բարձրացնում տրամադրությունը, ամրացնում հոգեկան առողջությունը, նվազեցնում տագնապները և մի քանի ժամով էներգիա հաղորդում մարդուն»,-ասում է Ինդիանայի համալսարանի գիտնական Ջեք Ռեգլինը: