Ժոան Լապորտա. 2003-ին Ռոնալդինյոյի պատճառով հրաժարվեցինք Կրիշտիանու Ռոնալդուից
«Բարսելոնան» 2003-ին կարող էր ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուից, բայց չօգտվեց այդ հնարավորությունից, պատմել է կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան:
«Մենք պատրաստվում էինք ձեռք բերել Ռոնալդինյոյին և Ռաֆա Մարկեսին: Մարկեսի շրջապատը մեզ առաջարկեց ձեռք բերել Ռոնալդուին, որն այն ժամանակ խաղում էր «Սպորտինգում»:
Գործակալներից մեկը մեզ ասաց, որ մի խաղացող ունեն, որին պատրաստվում են 19 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին», բայց մեզ կվաճառեին 17 միլիոնով:
Բայց այդ պահին մենք արդեն գումար էինք հատկացրել Ռոնալդինյոյի համար: Կրիշտիանուն ավելի շուտ եզրային, քան՝ կենտրոնի խաղացող էր:
Մենք համարեցինք, որ ամեն ինչ արդեն մեր մոտ արված է, այդ իսկ պատճառով հրաժարվեցինք Ռոնալդուից, ինչի համար չեմ ափսոսում», ասել է Լապորտան: