3580 դիտում
23:37 12-01-2021
Հպարտության անչափելի զգացում ունեցա. ԵՊԲՀ ռեկտորը հրապարակել է ՊՆ-ից ստացած գրությունը
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հպարտության անչափելի զգացում ունեցա, երբ կարդացի Պաշտպանության նախարարությունից ինձ ուղղված այս գրությունը։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ապագա կոլեգաներիս․․․ Գրությունը ներկայացնում եմ ամբողջությամբ․
«Մեծարգո պարոն Մուրադյան,
Սիրով հայտնում ենք Ձեզ, որ ս.թ սեպտեմբերի 27-ից հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ընթացքում «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկում, կամավորական սկզբունքով և անմնացորդ նվիրումով բուժական աշխատանքներին մասնակցել են ԵՊԲՀ (նաև կլինիկական օրդինատուրայի) ներքոնշյալ ուսանողները՝
1) Աննա Ազատի Բալոյան, 09.10-20.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
2) Մանե Մինասի Սարգսյան, 09.10-20.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
3) Վարդան Սամվելի Քոչարյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
4) Քնարիկ Արտավազդի Մարտիրոսյան, 05.10-01.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
5) Աղունիկ Արտյոմի Մկրտչյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
6) Ժիրայր Սիմոնի Թորոսյան, 05.10-30.10.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
7) Ռաֆայել Աշոտի Անտոնյան, 02.10-01.11.2020թ վիրաբուժական բաժանմունք,
8) Մարիամ Ալբերտի Գալուստյան, 03.10-30.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
9) Սերոբ Գևորգի Պետրոսյան, 01.10-13.10.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
10) Ռուբեն Վարդանի Թորոսյան, 02.10-24.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
11) Հայկ Արմենի Եղիկյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,
12) Կարոլինա Արայի Գասպարյան, 05.10-30.10.2020թ. ընդունման բաժանմունք,
13) Նունե Գեղամի Գրիգորյան, 06-10-30.10.2020թ. ընդունման բաժանմունք,
14) Դավիթ Եղիշեի Բաղդասարյան, 05.10-01.12.2020թ. վիրաբուժական բաժանմունք,
15) Հայկ Հարությունի Մելքոնյան, 01.10-30.10.2020թ. վիրաբուժական բաժանմունք:
Այդ կարճ ժամանակահատվածում նրանք արեցին ամեն հնարավորն ու անհնարինը կատարելով բազմաբնույթ բուժական և խնամքի աշխատանքներ: Նրանք ամենուր էին, ցանկացած բաժանմունքում՝ որտեղ օգնություն և աջակցություն էր պետք, հաճախ նաև գիշերում էին հոսպիտալում:
Հպարտ ենք այդպիսի երիտասարդներ ունենալու համար:
Շնորհակալ ենք Ձեզ և ԲՈՒՀ-ի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին այդպիսի հրաշք սերունդներ կրթելու և դաստիարակելու համար: Իրենց պահվածքով և կատարած աշխատանքով նրանք ապացուցեցին, որ ճիշտ են ընտրել իրենց մասնագիտությունը»։ ՀՀ ՊՆ»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հպարտության անչափելի զգացում ունեցա, երբ կարդացի Պաշտպանության նախարարությունից ինձ ուղղված այս գրությունը։ ՇՆՈՐՀԱԿԱԼ...
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Вторник, 12 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
2980 դիտում
14:07 02-10-2018
Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց. Վարդան Պետրոսյանը Շառլ Ազնավուրի մասին
1324 դիտում
18:00 04-12-2018
Համագործակցություն բոլոր ուղղություններով. ԵՊԲՀ ռեկտորը հանդիպել է ՌԴ դեսպանին
Այս բաժնից
535 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
817 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել