211652_close_icon
views-count4526 դիտում article-date 11:14 27-11-2017

Հպարտության զգացում եմ ապրում Հայաստանի հանդեպ ցուցաբերված այս պատվի համար. Է. Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի հանդիսավոր արարողությանը

Այս պահին, երբ Հայաստանը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը, հպարտության զգացում եմ ապրում Հայաստանի հանդեպ ցուցաբերված այս պատվի համար։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի անցկացումը մեր երկրին վստահելու համար։ Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, Հարգելի՛գործընկերներ, Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի աշխատանք է մեզ սպասում։ Առաջին հերթին, հարկավոր է ապահովել Գագաթաժողովի հաջողությունը՝ կազմակերպչական առումով։ Այս ուղղությամբ ակնկալում ենք սերտորեն համագործակցել Մադագասկարի նախագահության, Ձեզ հետ, տիկին Գլխավոր քարտուղար, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների հետ։ Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Մադագասկարի իմ գործընկերոջը։ Այսուհետ Հայաստանին և Մադագասկարին միացնում են ինչպես պատմական, այնպես էլ խորհրդանշական կապեր։ Հարգելի՛գործընկեր, Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը Դուք ստանձնեցիք Հայաստանում, և այսօր արդեն Դուք եք այդ նախագահությունը փոխանցում Հայաստանին, էլ չասած այն մասին, որ հենց Անտանանարիվոյում էր, որ որոշում կայցվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ Գագաթաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ։ Ակնկալում ենք նաև համատեղ և մշտական աշխատանք իրականացնել Թունիսի հետ, որին Հայաստանը փոխանցելու է մեր Կազմակերպության հաջորդ Գագաթաժողովը կազմակերպելու պատիվն ու արտոնությունը։ Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, Հարգելի՛գործընկերներ, Մենք հենց այսպես ենք ընկալում համագործակցությունը մեր ֆրանկոֆոն ընտանիքի ներսում։ Մենք մտադիր ենք համատեղ աշխատանք իրականցնել Ձեր՝ բոլորի հետ՝ Երևանի Գագաթաժողովի հաջողությունն ապահովելու համար, քանի որ այս Գագաթաժողովի հաջողությունը մեր բոլորի հավաքական հաջողությունն է, մեր ֆրանկոֆոն ընտանիքի ընդհանուր հաջողությունը։ Շնորհակալություն։ Այսպիսով Ֆրանկոֆոնիայի 34-րդ նախարարական համաժողովը հայտարարում եմ փակված։

Նմանատիպ նյութեր