211652_close_icon
views-count3087 դիտում article-date 23:10 10-01-2021

Ավետիք Իշխանյան. Այնուամենայնիվ նա մեկնում է Մոսկվա

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՅՈ՞ ԵՐԹԱՍ Այնուամենայնիվ նա մեկնում է Մոսկվա։ Ի՞նչ աստիճանի մարդ պետք է զուրկ լինի տարրական արժանապատվության զգացումից, որ գլուխը կախ հանդիպի, ոչ միայն ողջ հայ ժողովրդի նկատմամբ ատելությամբ լցված, այլև անձամբ իրեն նվաստացրած,ծաղրուծանակի ենթարկած Ալիևի հետ։ Ուշագրավ փաստ է նաև, Ռուսատանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունն առ այն, որ վարչապետին չեն սպասում Մոսկվայում։ Ի՞նչ եք կարծում, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկապես ցանկանում է, որ կայանա եռակողմ հանդիպումը, արդյո՞ք Արա Աբրահամյանն այդպիսի հայտարարություն կաներ։ Իհարկե՝ ոչ։ Այսինքն վարչապետը ցանկալի հյուր չի Պուտինի համար։ Սակայն հայրենիքը թշնամուն նվիրած վարչապետն անդրդվելի է։ Նրա համար պատիվ, արժանապատվություն, ավելին՝ Հայաստան, հայրենիք հասկացողություններն առ ոչինչ են։ Սակայն, ի՞նչ կա այդ ողորմելիի մտքում,ի՞նչ խոստումներ է նա տվել Ալիև-Էրդողան զույգին, որ դեռ չի ավարտել։ Եվ ինչպիսի՞ հերթական խայտառակություն է բերելու մեր գլխին, միայն Ալիև-Էրդողան-Փաշինյան եռյակին է հայտնի։ Իսկ հայաստանյան ընդդիմադիրները հայտարարում են, որ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից։ Է՛հ, մի ընդունեք, իսկ եթե հենց հաջորդ օրվանից այն սկսի գործե՞լ և Սյունիքը կորցնե՞նք։ Այո՛, հետագայում տարբեր միջազգային ատյաններում քարտեզներ կճոճենք, թե ո՞ր սահմաններում է իրական Հայաստանը։ Հիշեցի Սևրի դաշնագիրը․․․»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր