1969 դիտում
10:44 26-05-2019
Բարձրագույն որակավորման հանձնաժողո՞վ, թե՞ Բարձրագույն վարկաբեկման հանձնաժողով․ Ավետիք Իշխանյան․ Hetq.am
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը[url=https://hetq.am/hy/article/104032?fbclid=IwAR2BJCtLekhbnqJLVnfhaI3kfvdwZjzbtxiGU8tyONuik9KJxUQbksuTHjE#.XOkIy7E3vT8.facebook] «Հետք»[/url] լրատվական կայքում անդրադարձել է ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանի հայտնաբերած գրագողության դեպքին, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին անցյալ տարի կալանքից ազատած վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածուական ատենախոսությանը։
Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Չճանաչելով Բարձրագույն Որակաորման Հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանին, որոշակի համակրանք ունեի նրա նկատմամբ, համարելով նրան սկզբունքային անձնավորություն, գիտության նվիրյալ, զերծ քաղաքական-կուսակցական կաղապարներից։ Բայց ահա, տուրք տալով «ժողովրդական լայն զանգվածների պահանջին», կամ կատարելով իր քաղաքական վերադասի պատվերը, «հանկարծ» , «պատահականորեն», «բայց նաև ճիշտ ժամանակին» «հայտնաբերեց», որ Ռոբերտ Քոչարյանին անցյալ տարի կալանքից ազատած վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածուական դիսերտացիան գրագողություն է։
Ուրեմն ԲՈՀ-ը գրագողության դեմ պայքարի շրջանակներում, մասնագետների հատուկ մշակված ծրագրով,համակարգիչը պատահական ընտրանքի սկզբունքով, հարյուրավոր դիսերտացիաներից պատահականորեն ընտրեց Ալեքսանդր Ազարյանի դիսերտացիան և արդեն ԲՈՀ-ի «սկզբունքային» ղեկավար Սմբատ Գոգյանը, առանց լուրջ փորձաքննության տալու դիսերտացիան, հրապարակային հայտարարում է Ալեքսանդր Ազարյանի գրագողության մասին։ Պարոն Սմբատ Գոգյան, կարող է դուք գիտական աշխատանքների հեղինակ եք, բայց , կներեք, Դուք գիտնական չեք։ Գիտնականը էժանագին քաղաքական պատվերներ չի կատարում, ժողովրդահաճո հայտարարություններ չի անում, բանսարկություններով չի զբաղվում։ Ձեր ղեկավարած կառույցն այլևս անաչառ համարվել չի կարող, այն դարձավ վարչապետին կից կառույց, ինչպիսիք են Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը։
Խորհուրդ կտայի կառույցն անվանափոխել՝ Բարձրագույն Վարկաբեկման Հանձնաժողով (ԲՎՀ)»։
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
10:22 30-07-2014
Էթիկայի հանձնաժողո՞վն է տալիս փող. ՀԺ
2837 դիտում
20:03 02-11-2016
Մարդիկ հոգեբանորեն այդպիսին չեն, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա. Ավետիք Իշխանյան
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»