211652_close_icon
views-count1918 դիտում article-date 17:39 10-01-2021

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերը. Tert.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանն առնչվող որոշ հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հաշվի առնելով 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրագործումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը՝ ընդգծվել է, որ նախևառաջ այդ հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է նաև ռազմական գործողություններից տուժած բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու կարևորությունը, այդ թվում՝ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից, հայտնում է [url=https://https://www.tert.am/am/news/2021/01/10/putin-macron/3491414]Tert.am[/url]-ը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հունվարի 11-ին եռակողմ հանդիպում տեղի կունենա ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Կրեմլի հաղորդմամբ՝ առանձին հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ նախագահի հետ:

Նմանատիպ նյութեր