211652_close_icon
views-count2931 դիտում article-date 14:19 10-01-2021

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների փոխադարձ այցերը հնարավոր կլինեն դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

[url=https://www.tert.am/am/news/2021/01/10/Armenia-azerbaijan/3491303]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների փոխայցելությունների և առանց վիզայի ռեժիմի հարցերի քննարկման համար նախ անհրաժեշտ է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան` մեկնաբանելով սոցիալական ցանցերում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջի տեղեկատվության քննարկումը, ըստ որի Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որոնց հետ Հայաստանը փոխադարձ առանց վիզայի ռեժիմ ունի, գրում է Turan.az կայքը: «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է փոխադարձաբար ճանաչել և հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը»,- ասել է Աբդուլաևան՝ նշելով, որ ներկայումս չկա երկու երկրների միջև փոխադարձ այցելությունները կարգավորող միջազգային պայմանագիր: «Ուստի այս փուլում անհիմն է խոսել փոխադարձության հիմքով վիզաներից ազատվելու մասին»,-ամփոփել է Աբդուլլաևան: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը ներկայացրել էր այն երկրների ցուցակը, որոնց հետ ՀՀ-ն առանց վիզայի ռեժիմ ունի, ցանկում ընդգրկված է նաև Ադրբեջանը:

Նմանատիպ նյութեր