211652_close_icon
views-count3375 դիտում article-date 23:56 09-01-2021

Ռուստամյան փողոցում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 9-ին, ժամը 16։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը (60 քմ) և մյուս տան տանիքի փայտյա եզրագիծը (11 գմ)։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր