ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Այս թեմաներով շփումները շարունակվում են։